Միջազգային 

Պետք է կատարվեն ժնևյան պայմանավորվածությունն ու ԵԱՀԿ ճանապարհային քարտեզը. Լավրով

analitik.am

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով միջացոռումների պլան մշակել, որպեսզի Ուկրաինայում հումանիտար աղետ չգրանցվի:

 

«Անկախ նրբություններից, մենք ունենք մեկ դիրքորոշում. պետք է կատարվեն ժնևյան պայմանավորվածությունն ու ԵԱՀԿ ճանապարհային քարտեզը: Այդ փաստաթղթերը ճանապարհ են բացում հակամարտության կարգավորման համար: Պետք է սկիզբ դրվի բռնությունների կանխմանը, սահմանադրական բարեփոխումներին, որտեղ պետք է հաշվի առնվեն Ուկրաինայի բոլոր քաղաքացիներն ու բոլոր մարզերը»,- հայտարարել է Լավրովը:

 

Նա շեշտել է, որ անհրաժեշտ է Ուկրաինայի հարավ-արևմուտքում մարդասիրական իրավիճակը թեթևացնելու միջոցառումներ ձեռնարկել: Լավրովի ներկայացմամբ, Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինային տեսնել որպես ազատ, անկախ ժողովրդավարական պետություն, որը կարողանում է պաշտպանել իր երկրի և քաղաքացիների շահերը: Լավրովը նշել է, որ մտածելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին, Ուկրաինան առաջին հերթին պետք է անհանգստանա իր քաղաքացիների մասին:

 

«Եթե Ուկրաինան որոշում կայացնի եվրոպական ուղղվածության տնտեսական միության մասին, ապա պետք է հիշի ԱՊՀ շրջանակներում իր պատասխանատվության մասին»:

 

Նույն շարքից