Տնտեսություն 

Տնտեսությանը կազմակերպված վնաս հասցնելու միտում եմ տեսնում. Արծվիկ Մինասյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 17-ին, ՀՅԴ Գերագույն մարմնի Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում դաշնակցական Արծվիկ Մինասյանը, խոսելով ցեմենտի արտադրության մասին նշեց, որ Հայաստանում առկա ցեմենտը չի համապատասխանում որակյալ շինարարության համար նախատեսված ստանդարտներին: Ըստ նրա, պետք է ցեմենտի համապատասխան որակը ապահովող կանոնակարգ մշակել։

Պարոն Մինասյանի խոսքով, ցեմենտի արտադրության համար ծախսվող ռեսուրսները, մասնավորապես՝ էլեկտրաէներգիան և գազը, տրամադրվում է սպառողի համար նախատեսված սակագնով, առանց որևէ արտոնության. «Տնտեսությանը կազմակերպված վնաս հասցնելու միտում եմ տեսնում»,-նշեց ՀՅԴ-ականը:

Պարոն Մինասյանը հայատարարեց, որ իրանական և հայկական ցեմենտի գնային տարբերությունը չնչին է, և պետք է առաջնահերթություն տալ ոչ թե ներմուծումներին, այլ տեղի արտադրությանը. «Քանի որ այդպես շահելու ենք աշխատատեղեր և կունենանք սեփական արտադրություն»։

Պարոն Մինասյանը հորդորեց վերցնել այդ ծրագիրը և նշեց, որ պատգամավորները կամ չունեն համապատասխան տեղեկություն, կամ կողմ են ստեղծված  իրավիճակի հետ։

Նույն շարքից