Միջազգային 

Թեժ մարտեր՝ Քեսաբի մերձակայքում

analitik.am

Սիրիական բանակը թեժ մարտեր է մղում իսլամիստական խմբավորումների հետ Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղքաղաքի Ջաբալ Չալմա շրջանում: Ինչպես հաղորդում է  վկայակոչելով  «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, բանակը ռմբակոծում է զինյալների հենակետերը:

 

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին` Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա»  և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: 

 

Բացի այդ, բանակը հարձակումներ է իրականացնում Դամասկոսի մեորձակայքում գտնվող Հարասթայի շրջանում զինյալների հավաքատեղիների ուղղությամբ: Ռազմական գործողություններ իրականացնելու շրջանակներում Հարասթա քաղաքում հայտնաբերվել է 300 մետր երկարությամբ և 14 մետր խորությամբ թունել: Թունելը լուսավորված է եղել և տեղադրված են եղել օդափոխիչներ, այնտեղ հայտնաբերվել են տարբեր տեսակի պայթուցիկ սարքավորումներ, որոնք վնասազերծվել են:

 

Մյուս կողմից, շարունակվում են բախումները Հալեպի թաղամասերում և մերձակա գյուղերում: Մասնավորապես,  Բուսթան ալ Կասր, Բուսթան Բաշա, Ալ Լիրմուն, Շեյխ Սայիդ թաղամասերում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

 

Նույն շարքից