Միջազգային 

Մոլդովան ձգտում է դառնալ Ռուսաստանի վստահելի ու կանխատեսելի գործընկերը. Մոլդովայի վարչապետ

analitik.am

Մոլդովան ձգտում է դառնալ Ռուսաստանի վստահելի ու կանխատեսելի գործընկերը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն՝ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ընթացքում, ով Քիշնև է ժամանել երկօրյա այցով:

 

«ԵՄ-ի հետ Մոլդովայի մերձեցման գործընթացը թափանցիկ է: Մենք ոչինչ չունենք թաքցնելու: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայանագիրը, որը Մոլդովան մտադիր է ստորագրել հունիսի 27-ին, չի հակասում Ռուսաստանի հետ համագործակցությանը»,- Լյանկեի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր՝ Քիշնևի և Մոսկվայի միջև տնտեսական փոխհամագործակցության հեռանկարների շուրջ խորհրդակցություններ կսկսվեն: Կարասինը հստակեցրել է, որ փորձագետների խմբերը կհանդիպեն հունիսի 10-11-ը՝ քննարկելու Ասոցացման հրամանագրի բացասական հետևանքների չեզոքացման հնարավորությունները:

Նույն շարքից