Միջազգային 

Իսրայելի խորհրդարանում սկսվել են երկրի նախագահի ընտրությունները

analitik.am

Իսրայելի խորհրդարանը ձեռնամուխ Է եղել երկրի նախագահի ընտրություններին, որը կփոխարինի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսին, որն ավարտում Է կառավարման յոթնամյա ժամկետը:

 

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում Է հինգ մարդ, որոնք, ի պաշտպանություն իրենց հայտերի, հավաքել են պատգամավորների տասական ստորագրություն: Տեղական ԶԼՄ-ները ֆովորիտ են համարում թեկնածուների շարքում աջ ճամբարի միակ ներկայացուցչին՝ Կնեսետի 74--ամյա նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվլինին, որը իշխող «Լիկուդ» կուսակցության անդամ Է:

 

Նրա հետ մրցակցում են ձախ կենտրոնամետ երկու պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ՝ Դալյա Իցիկը, որն առաջին կինն Է դարձել խորհրդարանի խոսնակի պաշտոնում և որոշ ժամանակ կատարել նախագահի պարտականությունները, ինչպես նաև «Խա-Տնուա» ձախ կենտրոնամետ շարժումից գործող պատգամավոր Մեիր Շիտրիտը, որն իր կարիերայի ընթացքում ղեկավարել Է յոթ նախարարություն, այդ թվում՝ ֆիանսների, ներքին գործերի և արդարադատության նախարարությունները:

 

Բացի այդ, նախագահի պաշտոնին հավակնում Է Արդարության գերագույն դատարանի պաշտոնաթող դատավոր Դալյա Դոռները և քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դան Շեխտմանը:

 

Պետության ղեկավարն ընտրվում Է խորհրդարանի գաղտնի քվեարկությամբ: Հաղթելու համար նախագահի թեկնածուին պահանջվում Է ապահովել 120 խորհրդարանականներից 61-ի աջակցությունը: Եթե ձայների հարկավոր թվաքանակը չի հավաքվում, անցկացվում Է երկրորդ փուլ: Եթե այդ դեպքում Էլ հաղթողը չի որոշվում, անցկացվում Է երրորդ փուլ՝ ընտրական մրցարշավի երկու առաջատարների մասնակցությամբ: Նախագահ Է դառնում նա, ով հավաքում Է ձայների պարզ մեծամասնություն:

 

Նախագահի լիազորությունների ժամկետը սահմանափակված Է յոթ տարով: Իսրայելում, որը խորհրդարանական հանրապետություն Է, պետության ղեկավարն օժտված Է հիմնականում ներկայացուցչական գործառույթներով: Իրական իշխանությունը կենտրոնացած Է վարչապետի ձեռքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Նույն շարքից