IT 

HP-ն շուկա է վերադարձել երկու վիթխարի սմարթֆոններով

analitik.am

Hewlett-Packard ընկերությունը, որը երկար ժամանակ է, ինչ չէր թողարկում բջջային սարքեր, ցուցադրել է ձայնային կապի գործառույթով երկու Android-ֆաբլետ՝ Slate6 և Slate7 VoiceTab: Երկու մոդելներն էլ ունեն 5 միջուկանոց պրոցեսոր, microSD, 16 ԳԲ ծավալով ֆլեշ-կուտակիչ, տեսախցիկներ` հաղորդում է hitech.vesti.ru-ն:

Դրանց հիմքում ընկած է Android 4.2 օպերացիոն համակարգը: Նորույթները կթողարկվեն Հնդկաստանում՝ մինչև փետրվար: Դրանց արժեքը չի հաղորդվում: Ենթադրաբար դրանք կարժենան 200-250 դոլար:

Սմարթֆոնների շուկա վերադառնալու HP-ի մտադրության մասին հուլիսին ակնարկել էր Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ընկերության ղեկավար Յամ Սի Ինը:

Նույն շարքից