Միջազգային 

Մերկելը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում պաշտպանել Է Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Յունկերի թեկնածությունը

analitik.am

ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում պաշտպանել է Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերի թեկնածությունը: Այդ մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է՝ ամփոփելով Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի վարչապետներ Դևիդ Քեմերոնի, Մարկ Ռյուտեի և Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի հետ ունեցած հանդիպման արդյունքները, որը տեղի Է ունեցել Շվեդիայի կառավարության՝ Հարփսունդի ամառային նստավայրում: 

 

«Գաղտնիք չԷ, որ ես Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում պաշտպանում եմ Յունկերի թեկնածությունը»,-ասել Է Մերկելը:

 

Յունկերի թեկնածությունն առաջադրել Է Եվրախորհրդարանի Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը:

 

«Մենք պայմանավորվեցինք, որ սկզբում մեզ հարկավոր Է նախանշել Եվրամիության գերակայությունները, նախքան այն անձանց քննարկելը, ովքեր ղեկավար դիրքեր կզբաղեցնեն»,-հավելել Է Ռեյնֆելդտը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից