Միջազգային 

Ղրղզստանը Մաքսային միության լիիրավ անդամ կդառնա մինչև ընթացիկ տարվա վերջը

analitik.am

Ղրղզստանը ծրագրում Է Մաքսային միության լիիրավ անդամ դառնալ մինչև ընթացիկ տարվա վերջը: Այս մասին  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը:

 

«Մենք կձգտենք «ճանապարհային քարտեզի» շրջանակներում մեր բոլոր պարտավորությունների կատարմանը»,- ասել է նա: Նրա խոսքով՝ սույն փաստաթուղթը ենթադրում Է Ղրղզստանի կողմից բոլոր նախապատրաստական միջոցառումների ավարտում մինչև  ընթացիկ տարվա վերջը: 

 

Ղրղզստանի կառավարության ղեկավարը նաև նշել Է, որ, ի տարբերություն իր մի շարք ընդդիմախոսների, ինքը հավանություն է տալիս հանրապետության անդամակցմանը Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի տնտեսական միավորմանը:

 

«Այս քայլի ամենագլխավոր առավելությունը ես տեսնում եմ երկրի ներդրումային կլիմայի սկզբունքային բարելավման մեջ,- շարունակել Է նա:- Փոխանակ Ղրղզստանում սպասարկելու ոչ մեծ քանակությամբ բնակչության, այն Է 5 միլիոն մարդու՝ բավականաչափ ցածր գնողունակությամբ, մեր տարածքում բացված ձեռնարկությունները կարող են սպասարկել բարձր գնողունակությամբ 170 միլիոն մարդու Մաքսային միության բոլոր երկրներում»:   

 

Իսկ Մաքսային միությանը հանրապետության անդամակցման հետ կապված հիմնական բացասական կողմը վարչապետը համարել Է արտադրանքի որոշ տեսակների գների հնարավոր աճը:

 

Նույն շարքից