Միջազգային 

Ուկրաինան Ռուսաստանի հետ պետք է փոխըմբռնման հասնի. Պորոշենկո

analitik.am

Ուկրաինան, Ռուսաստանի հետ փոխըմբռնման հասնելուց բացի, այլ ընտրություն չունի: Այդ մասին պաշտոնն ստանձնելուց հետո Time հանդեսին տված իր առաջին հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Հարցազրույցի տեքստը զետեղված է հրատարակության Էլեկտրոնային տարբերակում:  

 

«Գուցեև առանձին ուկրաինացիներ կցանկանային հարևան ունենալ Շվեդիային կամ Կանադային, բայց մեր հարևանը Ռուսաստանն Է,-հայտարարել է նա: Ուստի մենք չենք կարող կայուն անվտանգության մասին խոսել առանց Ռուսաստանի հետ երկխոսության և փոխըմբռնման»:

 

Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ հունիսի 8-ին տևական հանդիպում է ունեցել Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովի հետ: Կողմերի դիրքորոշումները դեռևս հեռու են իրարից, բայց Պորոշենկոն «զգուշավոր լավատեսություն» Է պահպանում Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների վերականգնման հնարավորությունների հարցում, ասել Է Ուկրաինայի նախագահը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից