Միջազգային 

Լատվիան հետաքրքրված է արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

analitik.am

Լատվիային հետաքրքրում է Հայաստանի հետ համագործակցությունը հատկապես արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտումը: Տեսակետը հնչել է հունիսի 10-ին հայ-լատվիական գործարար համագործակցության խորհրդի 3-րդ նիստի ժամանակ:


գործատուների միության անդամ, Արդյունաբերության և առևտրի ասոցիացիայի նախագահ Ելգավի Իմանտ Կանաշկայի գնահատմամբ, երկու երկրների միջև համագործակցության ներուժը հսկայական է, սակայն, ցավոք, այն չի օգտագործվում:  «Լատվիան Եվրամիության այն եզակի պետություններից է, որ ցուցաբերում է հետաքրքրություն բազմաթիվ ոլորտների նկատմամբ: Մեզ հատկապես հետաքրքրում են տրանսպորտի, անտառային տնտեսության, բանկային համակարգի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, դեղագործության և քիմիայի, էներգետիկայի, կրթության և անշարժ գույքի շուկայի ուղղությունները»,- ասել է Կանաշկան` հավելելով, որ հայ-լատվիական գործարար համագործակցության համար անհրաժեշտ է բարենպաստ միջավայր ստեղծել երկու երկրների գործարարների ու ներդրողների համար, զարգացնել տրանսպորտային հանգույցը և նպաստել երկու երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացմանը:

Նույն շարքից