IT 

Օբաման թույլ է տվել էլեկտրոնային արդյունաբերական լրտեսությունը

analitik.am

ԱՄՆ-ում թույլ կտան էլեկտրոնային արդյունաբերական լրտեսությունը՝ ի շահ ազգային անվտանգության: Այս մասին ասվում է  Բարաք Օբամայի դիրեկտիվում:


«Օտաերկրյա մասնավոր առեւտրային գաղտնի տեղեկատվության հավաքումը թույլատրվում է միայն այն բանի համար, որպեսզի պաշտպանվի ԱՄՆ ազգային անվտանգությունը եւ նրա գարծընկերներին ու դաշնակիցներին: Մրցակցային առավելությունների հասնելու նպատակով նմանատիպ տեղեկատվության հավաքումը հետախուզության եւ հակահետախուզության թույլատրված նպատակ չի համարվում»,-ասված է փաստաթղթում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան հետախուզության մեթոդների մասին սենսացիոն բացահայտումներով հանդես էր եկել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Նրա բացահայտումները ցույց տվեցին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է օտարերկրյա ընկերություններին եւ քաղաքական առաջնորդներին:


Նույն շարքից