Միջազգային 

Հակառուսական պատժամիջոցները կործանարար կանդրադառնան ԵՄ-ի տնտեսության վրա. ՀԲ

analitik.am

Ռուսաստանի դեմ Եվրոպական Միության սահմանած խիստ պատժամիջոցները բացասական հետևանքներ կունենան ոչ միայն ռուսական, այլև եվրոպական տնտեսության վրա։ Ինչպես նշում է Газета-ն, այսպիսի եզրակացության են հանգել Համաշխարհային բանկի մասնագետներն իրենց հրապարակած նոր զեկույցում։

«Լարվածության ավելացումը կհանգեցնի նոր՝ ավելի խիստ պատժամիջոցների սահմանման, իսկ դա իր հերթին կդառնա առևտրային և բանկային ոլորտներում խնդիրների առաջացման պատճառ։ Հաշվի առնելով ԵՄ-ի ու Ռուսաստանի սերտ կապերը՝ դեպքերի նման զարգացումները կործանարար հետևանքներ կունենան 2 կողմերի համար»,- նշվում է փաստաթղթում։

Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը խոստովանել էր, որ G7-ի երկրների սահմանած պատժամիջոցները վնասել են հենց G7–ի երկրներին։

Նույն շարքից