Տնտեսություն 

Ծառուկյանին նախանձողները տրաքում են, գիշերը չեն քնում. Գագիկ Ծառուկյան

analitik.am

Գյուղատնտեսությունն այսօր ոչնչանում է: Էմիրաթներն այսօր 2000 տոննա պտուղ-բանջարեղենի կարիք ունի: Փոխարեն այսօր քայլեր ձեռնարկեն, պայմանագրեր կնքեն, ոչինչ չեն անում, իսկ գյուղատնտեսությունը ոչնչանում է, գյուղացին հողը չի մշակում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ-ի կողմից ընդունված ցեմենտի մասին նախագծին և «ԼՀԿ»-ականների հայտարարություններին, որ շահերի բախում կա, Ծառուկյանը նշել է, որ պետք է գնալ ու այդ հայտարարություններն անողներին հարցնել այդ մասին. «Բոլորի հարցերը չպետք է տալ ինձ, նրանք պետք է պարզաբանեն դա»:

«Կարեն Կարապետյանն ընկել էր Ծառուկյանի հետևից, 50 հոգով մտնում էին օբյեկտները, մեքենաները կշռում էին, թղթերին չէին հավատում: Մի քիչ պետք ա աչքերը բացել, միակողմանի չլինել: Այսօր Ծառուկյանը կայացած մարդ է, 47 հատ բիզնեսի սեփականատեր է: Պետք է լուսաբանումը ճիշտ անեք: Պարզ ա, ես թշնամի չունեմ, բայց նախանձողները տրաքում են, գիշերը չեն կարա քնեն, այդպես էլ մնալու են նախանձ ու չկայացած»,-ասել է Ծառուկյանը:

Նույն շարքից