Տնտեսություն 

Էյ Էմ Ջի գրուպի պարզաբանումը՝ գոյություն չունեցող գործարանի հետ կապված

analitik.am

Ի պատասխան «antifake.am» կայքում՝ ս.թ. ապրիլի 18-ին  հրապարակված  «Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել մի գործարանի բացմանը, որը գոյություն չունի» հոդվածի՝ տեղեկացնում ենք, որ ընկերության վերաբերյալ հոդվածում ներկայացված տեղեկատվությունը մտացածին է ու չի համապատասխանում իրականությանը։

Տեղեկացնում ենք, որ «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉԵՐԻՆԳ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում /գրանցման վկայականի պատճեն կցվում է/ և գործում է Երկրագործների թաղամաս, 3 փողոց, թիվ 2, Մերձավան համայնք, 1139, Արմավիրի մարզ հասցեում:

Կից ներկայացնում ենք նաև ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ կառավարությանն ուղված N10326 նամակի պատճենը, որով խնդրում ենք ընկերությանը տրամադրել հարկային արտոնություններ /կցում ենք նաև նամակի պատճենը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ արդեն իսկ շուկայում առկա են ընկերության կողմից արտադրված հեռուստացույցները, որոնք այս պահին ներկայացված են «էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցում /կից ներկայացնում ենք համացանցում խանութի կողմից ապրանքանիշի գովազդը/, ինչպես նաև նոր ապրանքների խմբաքանակն այս պահին գտնվում է Փոթի նավահանգստում:

Լրատվամիջոցին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և օերնքով սահմանված ժամկետում հրապարակել տեղակտվությունը հերքող բոլոր փաստաթղեթրը:

«Այ Էմ Ջի գրուպ» ընկերության տնօրինություն

 

 

Նույն շարքից