IT 

Facebook-ում Twitter-յան «թրենդներ» են հայտնվել

analitik.am

Facebook-ում ակտիվորեն քննարկվող թեմաների բաժին է հայտնվել: Trending բաժնում տեղ գտած ցուցակներն անհատականացված են, այսինքն յուրաքանչյուր օգտատեր տեսնում է այն, ինչ հետաքրքիր է իրեն: 

Դրանք կազմավորվում են «լայքերի» հաշվին: Այնտեղ են հայտնվում նաև այն թեմաները, որոնք ընդհանուր առմամբ տարածված են Facebook-ում: Դրանց միջոցով օգտատերերը կարող են տեսնել նաև այդ թեմայով ընկերների ամենահետաքրքիր մեկնաբանությունները: 

Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում «թրենդները» հասանելի կլինեն հինգ պետությունների՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Կանադայի, Հնդկաստանի և Ավստրալիայի օգտատերերին: 

Ավելի ուշ Facebook-ում ամենատարածված թեմաները հասանելի կլինեն նաև բջջային տարբերակում:

Նույն շարքից