Միջազգային 

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացնում

analitik.am

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները կոնսուլտացիաներ են անցկացնում Ուկրաինայի արևելքի իրադրության կարգավորման ծրագրի, ինչպես նաև այդ հարցի շուրջ հնարավոր բանակցությունների ձևաչափի վերաբերյալ: Հունիսի 11-ին կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտնել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:

 

«Աշխատում Է շփման խումբը, կոնսուլտացիաներ են անցկացվում ռուսական կողմի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Մենք դեռևս չենք խոսում բանակցությունների մասին, դրանք կոնսուլտացիաներ են, որոնց ընթացքում քննարկվում են կարգավորման ծրագիրը և բանակցությունների ձևաչափը»,-ասել Է Դեշչիցան: 

 

Հունիսի 8-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մասնակցել Է եռակողմ շփման խմբի նիստին՝ նվիրված երկրի արևելքում խաղաղության հաստատման ծրագրի իրականացմանը, որը նա ներկայացրել Էր հունիսի 6-ին Նորմանդիա կատարած այցի ժամանակ: Հանդիպմանը ՈՒկրաինան ներկայացնում Էր Գերմանիայում հանրապետության դեսպան Պավել Կլիմկինը, Ռուսաստանը՝ Կիևում ՌԴ-ի դեսպան Միխայիլ Զուրաբովը: Հանդիպմանը մասնակցել Է նաև ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից