Միջազգային 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել Ուգանդայի ԱԳ նախարար Սեմ Կուտեսան

analitik.am

Ուգանդայի ԱԳ նախարար Սեմ Կուտեսան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ է ընտրվել աշնանը բացվող 69-րդ նստաշրջանի ընթացքում, մեկամյա ժամկետով այդ պաշտոնում նա կփոխարինի ՄԱԿ-ի ԳԱ-ի ներկայիս նախագահ Ջոն Էշին Անտիգուա և Բարբուդայից:

 

ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից խոսելով նրա աշխատանքի գերակայությունների մասին՝ Կուտեսան հայտարարել է վեճերի խաղաղ կարգավորման համար ջանքերի ու նախաձեռնությունների անհրաժեշտության մասին:

 

«Հակամարտությունների կանխումն ավելի էժան և կայուն տարբերակ է: Հետհակամարտային իրավիճակներում մեզ անհրաժեշտ է ակտիվացնել խաղաղապահ ջանքերը և երկրներին ցուցաբերվող աջակցությունը` այնտեղ արդյունավետ ազգային հաստատություններ կառուցելու համար»,- ասել է Կուտեսան:

 

Կուտեսան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի գլխավոր թեմա է հայտարարել «Զարգացումը և դրա անցումային օրակարգի իրագործումը 2015 թվականից հետո», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից