Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի տոնել Մեսսիի երկրորդ գնդակը:
Հիշեցնենք, որ արգենտինացու երկրորդ գոլի մեղավորը կարմիր սատանաների դարպասապահ Դավիդ Դե Խեան էր:
«Ես չտոնեցի, քանի որ ինքս էլ կարող եմ այդպիսի սխալ թույլ տալ: Բոլորը գիտեն, որ Դե Խեան աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է ու հիանալի մրցաշրջան է անցկացնում:
Նա «ՄՅ»-ի ամենակարևոր ֆուտբոլիստներից է, միշտ հաճել է խաղալ նման ֆուտբոլիստների դեմ»,-ասել է գերմանացին:
https://twitter.com/i/status/1118965199493582848