Միջազգային 

Մոսկվան այն կարծիքին չԷ, որ ժամանակն Է՝ խաղաղապահ ուժեր մտցնել Ուկրաինա. Լավրով

analitik.am

Մոսկվան այն կարծիքին չԷ, որ ժամանակն Է՝ խաղաղապահ ուժեր մտցնել Ուկրաինա:

 

«Խաղաղապահ ուժերի մասին մենք չենք խոսում: Չենք կարծում, որ բանը դրան Է հասել»,-լրագրողներին ասել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա համոզմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեռ պահպանում Է վստահության պաշարը, որը հարկավոր Է օգտագործել:

 

«Ամեն ինչ ուկրաինական կողմի ձեռքում Է: Մենք գիտենք, որ երկրի հարավ-արևելքում գործող աշխարհազորայինները պատրաստ են դադարեցնելու կրակը, բայց առաջին քայլը, բոլոր կանոնների համաձայն՝ պետք Է անեն Կիևի իշխանություններն այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնակալման արարողությունը»,-հայտարարել Է Լավրովը:

 

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Մոսկվան պահանջում Է անհապաղ հետաքննել Ուկրաինայում հրկիզիչ ռումբերի և  արգելված մյուս զինատեսակների կիրառումը, հաղորդել Է:

 

Նույն շարքից