IT 

Բոլոր միջազգային զանգերի 40 տոկոսը բաժին է ընկնում Skype-ին

analitik.am

2013-ին բոլոր միջազգային զանգերի 40 տոկոսը բաժին է ընկել Skype-ին: Ընդհանուր առմամբ, Skype-ով օգտագործողները խոսել են մոտավորապես 214 միլիոն րոպե: Ըստ որում, 2013-ին միջազգային զանգերի թրաֆիքի ծավալը ավելացել է 26 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ:


Վերջին տարիների ընթացքում ավելացել է Skype-ի եւ զանգահարելու կամ հաղորդագրություններ ուղարկելու այլ ծրագրերի հայտնիությունը; Դրանիցից են WhatsApp, Facebook Messenger, Viber-ը և այլն:


Ըստ որում, փորձագետները կարծում են, որ սովորական հեռախոսային ցանցերը դեռեւս երկար ժամանակ կպահպանեն իրենց կոմունիկացիոն նշանակությունը, քանի որ դրանցից օգտվողների թիվը գերազանցում է ութ միլիարդը:

Նույն շարքից