Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն պարզվում է, որ նախագահական ընտրությունների համար ամենաշատ գումար ծախսած թեկնածուն է եղել: Ինչպես հայտնում է «Голос Украины»-ն, նա իր ընտրական հանձնախմբի վրա ծախսել է ավելի քան 280 միլիոն ռուբլի:
Խարկովի շրջանի նախկին գուբերնատոր Միխայիլ Դոբկինը նախընտրական քարոզարշավի վրա ծախսել է համարյա 230 միլիոն ռուբլի,իսկ Սերգեյ Տիգիպկոն՝ 220 միլիոն ռուբլի:
«Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդհանրապես որևիցե գումար չի ծախսել: Նրա հաշվեհամարի վրա՝ նախընտրական քարոզարշավի համար փոխանցվել է 2100 գրիվեն, որը մինչև վերջին կոպեկը վերադարձվել է այն մարդկանց, ովքեր որ փոխանցել էին այդ գումարը: