Միջազգային 

Պայթյուն Է որոտացել Ուկրաինայի «Գրանտ Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ի ածխահանքում

analitik.am

Պայթյուն Է որոտացել Ուկրաինայի Դոնեցկի մարզի «Գրանտ Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ի ածխահանքում: Ներկայում ինը հանքագործների ճակատագիրն անհայտ Է: Այդ մասին հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:

 

«Շախտյորսկի շրջանի Կիրովսկոյե քաղաքի «Գրանտ Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ի ածխահանքում հունիսի 12-ին ժամը 03:39-ին 300 մետր խորության վրա գազաօդային խառնուրդի պայթյուն Է որոտացել առանց հետագա բռնկման: Պայթյունի պահին ածխահանքում գտնվում Էր ինը հանքագործ, որոնց ճակատագիրն անհայտ Է»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ներկայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

 

Նույն շարքից