Միջազգային 

Բարոզուն կոչ է արել Ռուսաստանին համագործակցել Ուկրաինայի հետ

analitik.am

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել ռուսական կողմին նպաստել անօրինական զինված խմբավորումների զինաթափմանն Ուկրաինայի արևելքում, ինչպես նաև չեղյալ համարել Դաշնային խորհրդի պատժամիջոցները, գրում է Газета-ն։

 

«Ես այսօր զանգահարել եմ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ Ուկրաինայում իրավիճակը քննարկելու համար։ Ես ողջունել եմ նրա խաղաղ նախաձեռնությունները և ուղիղ բանակցությունները Ռուսաստանի հետ։ Այն, որ Պորոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անմիջական զրույց են ունենում, դրական քայլ է դեպի առաջ»,- ասել է Բարոզուն։

Նրա խոսքով, Եվրահանձնաժողովը կարծում է, որ «անօրինական զինված խմբավորումները պետք է զինաթափվեն, և կոչ է անում Ռուսաստանին չեղյալ համարել Ուկրաինայում ուժ կիրառելու թույլտվությունը»։

 

«Ես կրկին կոչ եմ անում Ռուսաստանին կառուցողականորեն փոխգործակցել Ուկրաինայի հետ, անել կոնկրետ քայլեր և ներկայացնել հստակ ապացույցներ իրավիճակը կայունացնելու աշխատանքների վերաբերյալ»,- ասել է Բարոզուն։

Նույն շարքից