Միջազգային 

Օբաման խոստացել է օգնել Իրաքին

analitik.am

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ներկայում ինքն ուսումնասիրում է Իրաքին՝ իսլամիստ ընդդիմադիրների դեմ պայքարում օգնություն տրամադրելու ցանկացած տարբերակ։

 

Ինչպես նշում է Лента-ն, Reuters-ին հղումով, նախագահի կարծիքով, Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա ջիհադիստներին առաջխաղացում ունենալ այդ երկրում։

 

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի ղեկավարը կարող է հրահանգել անօդաչուներով հարվածել գրոհայինների ուղղությամբ, Օբաման պատասխանել է.«Ես ոչինչ չեմ բացառում»։

 

Նախագահը մանրամասնել է, որ ներկայում երկրի կառավարությունն ուսումնասիրում է հնարավորինս արագ պատասխան գործողությունների բոլոր տարբերակները՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է զինված ուժերի միջոցով պաշտպանել իր ազգային շահերը։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ «Իրաքի և Լևանտեի իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գրավել են Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ, Տիկրիտ քաղաքներն ու մի քանի այլ բնակավայր։ Բացի այդ, նրանք գրավել են Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի շենքը։

Նույն շարքից