IT 

Կառավարությունը հրաժարվել է Ucom-ից

analitik.am

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով, կառավարությունն այլեւս չի օգտվում Ucom ընկերության մատուցած ինտերնետ ծառայություններից: Մի քանի օր առաջ հայտարարված մրցույթի ժամանակ հաղթել է ոչ թե Ucom, այլ ABC-Բիլայն համատեղ ընկերությունը, որն ըստ պատասխանատուների, ավելի մատչելի պայմաններ էր առաջարկել:


Ինչով է պայմանավորված այս որոշումը՝ Գագիկ Խաչատրյան- Տիգրան Սարգսյան հակամարտությա՞մբ, թե՞ հաղթող ընկերության «բարեմասնություններով»: Այնուհանդերձ, վերջին օրերի ՊԵԿ-ֆինանսների նախարարություն փոխհրաձգության ֆոնին բավական հետաքրքիր է ABC-Բիլայն ընկերության «մուտքը» կառավարության համացանցային տիրույթ:


Բանն այն է, որ, որոշ տեղեկություններով, համատեղ այդ ընկերության մեջ որոշ բաժնեմաս ունի նաեւ երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանը: Համապատասխանո՞ւմ է լուրն իրականությանը, թե ոչ, չկարողացանք ճշտել, քանզի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը չի պատասխանում... «Հրապարակի գրասենյակի» զանգերին»:

Նույն շարքից