Միջազգային 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցեց Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելությանը

analitik.am

Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցեց Ռուսաստանի Ազգային տոնի`  Ռուսաստանի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը: ԱԺ նախագահը շնորհավորեց Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

 

«Հարգարժան պարոն դեսպան,

 

շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

 

Ռուսաստանի հետ դաշնակցային ռազմավարական  հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է: Հայաստանը մեծապես կարեւորում է Ռուսաստանի Դաշնության  հետ փոխգործակցության ընդլայնումը բոլոր բնագավառներում, այդ թվում?  խորհրդարանական ձեւաչափով, ինչը կանոնավոր կերպով զարգանում է? հիմնված լինելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Այս տարվա հուլիս ամսին տեղի կունենա իմ պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը եւ խորացմանը առնչվող հարցեր:

 

Հուսով եմ, որ այս տարին եւս հագեցած կլինի հանդիպումներով եւ փոխայցելություններով, որոնց  ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կհանդիսանան մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման քաղաքականության շարունակությունը:

 

Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը միտված է նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, պաշտպանության եւ ռազմատեխնիկական, ինչպես նաեւ արդյունաբերության,   էներգետիկայի եւ այլ  ոլորտներում համագործակցության խորացմանը:

 

 Մեր երկու երկրների համագործակցության զարգացմանը եւ ընդլայնմանը մեծապես նպաստում է նաեւ  ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Հանձնաժողովի 24-րդ վերջին նիստը կայացել է անցյալ շաբաթ  Նիժնի Նովգորոդում: Օրակարգում  ընդգրկված  էին Հայաստանում եւ Ռուսաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հեռանկարներին  առնչվող մի շարք հարցեր:

 

Վստահ եմ,  որ մեր երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործընթացում մեր  դեսպանությունների ակտիվ ներգրավվածությունը մեծապես  կնպաստի միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակի բարձրացմանը:

 

Պարոն դեսպան, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար:  Ձեզ եւ Ռուսաստանի բարեկամ  ժողովրդին մաղթում եմ խաղաղություն եւ բարեկեցություն»: 

Նույն շարքից