Տնտեսություն 

Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական երկիր. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 22-ին, հանդիպեց ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ: Հանդիպման ժամանակ նա նշեց, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, տեխնոլոգիաները պետք է դառնան ՀՀ շարժիչ ուժը. «Մեր պատկերացումը հետևյալն է, որ 10 տարվա ընթացքում ՀՀ ամենախոշոր 10 ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ, ոչ թե այնպես, ինչպես այսօր է: Հենց այս տրամաբանության մեջ պետք է կառուցենք ապագա տնտեսության մասին մեր պատկերացումները»:

Փաշինյանը նշեց, որ իրենք  Հայաստանը պատկերացնում են որպես բարձր որակավորմամբ աշխատուժի երկիր. «Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակավորում ունեցող աշխատուժ ունեցող երկրի վիճակից, այստեղից էլ բխում է տնտեսական հեղափոխության շղթան, մենք կրթության ոլորտում պետք է ունենանք շատ լուրջ բարեփոխումներ, կրթական համակարգը պետք է ի վիճակի լինել ապահովել ուսանողներին բարձր որակավորմամբ, և այն պահին, երբ ուսանողները կլքեն ուսումնական հաստատությունները, պետք է բարձր որակավորում ունենան: Կրթական ոլորտում պետք է հետազոտական աշխատանքն ու գիտական աշխատանքը  մեծ տեղ զբաղեցնեն»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև խոսեց այն մասին, որ պետք է եկամտային հարկի համահաթեցման ձգտել. «Ընդհանուր առմամբ մեր քաղաքականությունը հետևյալն է. ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձների քաղաքականություն, որի համար մեր կարևոր գործիքներից մեկը Հարկային օրեսնգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, եկամտային հարկը պետք է տարիների ընթացքում նվազեցվի՝ հասնելով 20 տոկոսի»:

Նույն շարքից