Միջազգային 

Եվրամիության խորհուրդը երկու տարով երկարացրել Է ԵՄ-ի քաղաքացիական-ոստիկանական առաքելությունը Կոսովոյում

Եվրամիության խորհուրդը երկու տարով՝ մինչև 2016 թվականի հունիս, երկարացրել Է ԵՄ-ի քաղաքացիական-ոստիկանական առաքելության մանդատը Կոսովոյում (EULEX): Այդ մասինԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

 

Կոսովոյում ԵՄ-ի ոստիկանական առաքելությունը գործարկվել Է 2008 թվականի փետրվարին: Այն տարածաշրջանում իրավակարգի, խաղաղության ու կայունության պահպանման գործառույթ Է իրականացնում միջազգային ուժերի հետ համատեղ՝ ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ:

 

2 հազար ոստիկան և քաղաքացիական ծառայող ունեցող առաքելության բյուջեն այս տարվա հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակաշրջանում հաստատվել Է 34 մլն եվրոյի չափով, հայտնել Է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

 

Նույն շարքից