Վրաստանից Եվրամիության երկրներ արտահանումն Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո կավելանա 12 տոկոսով: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հունիսի 13-ին հայտարարել Է Թբիլիսիում:
Այդ հայտարարությունը Եվրահանձնաժողովի ղեկավարն արել Է Վրաստան-Եվրամիություն միջազգային ներդրումային խորհրդաժողովում:
«Դա կարևոր Է տնտեսական և քաղաքական տեսանկյունից և Վրաստանի համար լուրջ խթան Է բարեփոխումներ անցկացնելու տեսակետից… Մեր գործընկերության նպատակը հավակնությունների (եվրաինտեգրացման գծով) բավարարումն Է: Մենք ակնկալում ենք երկրի ժողովրդավարացման բարելավման գործընթացի շարունակում»,-ասել Է Բառոզուն:
Մինչդեռ, Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանի ՀՆԱ-ն կավելանա 4,3 տոկոսով:
Եվրամիության երկրների հետ Վրաստանի արտաքին առևտրական շրջանառությունը 2013 թվականին կազմել Է 2 միլիարդ 879 միլիոն դոլար: Ընդ որում արտահանումը կազմել Է 608 միլիոն դոլար, իսկ ներմուծումը՝ 2 միլիարդ 271 միլիոն դոլար:
2013 թվականին Եվրամիության երկրներին բաժին Է ընկել Վրաստանի ամբողջ արտաքին առևտրական շրջանառության 27 տոկոսը, և Վրաստանի բացասական առևտրական հաշվեկշռի 33 տոկոսը:
Ընդամենը Վրաստանի արտաքին առևտրական շրջանառությունը 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել Է 10 միլիարդ 784 միլիոն դոլար (առանց չկազմակերպված առևտրի հաշվառման):
Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը նախաստորագրվել Է անցյալ տարվա նոյեմբերի վերջին «Արևելյան գործընկերության» երկրների՝ Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում: Միաժամանակ համանման համաձայնագիր Է նախաստորագրվել Մոլդովայի հետ: Փաստաթղթերի վերջնական ստորագրումը պլանավորված Էր օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն այնուհետև տեղափոխվեց ավելի վաղ ժամկետ՝ հունիսի 27-ին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: