Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն շարունակում է բանակցությունները բողոքի ակցիաների մասնակիցների կողմից Անկախության մայդանն ազատելու և Կրեշչատիկ փողոցն ապաշրջափակելու շուրջ, բայց հնարավոր չի համարում դրա համար ուժի կիրառումը: Այդ մասին Կիևի նոր քաղաքապետը հայտարարել է հունիսի 13-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում:
«Այսօրվա դրությամբ մենք պետք է աստիճանաբար վերադառնանք նորմալ կյանքի: Ես վստահ եմ, որ մեզ անհրաժեշտ է օրինակ ծառայել ամբողջ երկրի համար»,-ասել է Կլիչկոն:
Նա նշել Է, որ շնորհակալություն Է հայտնում բողոքավորներին Կիևի քաղաքային պետական վարչակազմի շենքը ազատելու և Կիևի քաղաքային խորհրդի աշխատանքը կազմակերպելու հնարավորության համար: Դրա հետ մեկտեղ քաղաքագլուխը նշել Է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել Կրեշչատիկ փողոցում երթևեկությունը վերականգնելու համար:
«Ոչ մի դեպքում հարկավոր չԷ ճնշում գործադրել: Դա քննարկելու և պայմանավորվելու հարց Է: Այդ հարցը պետք Է լուծեն այն մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվում»,-ընդգծել Է Կլիչկոն: Նա կոնկրետ ժամկետներ չի նշել, թե երբ ազատված կլինի Անկախության մայդանը:
«Վստահ եմ, որ առաջիկայում մենք կկարողանանք քայլ առ քայլ հնարավորություն տալ կիևցիներին՝ երթևեկելու կենտրոնական փողոցներով»,-հայտարարել Է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքագլուխը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: