Տնտեսություն 

Մեթոդական աջակցություն՝ Կոտայքի մարզին

analitik.am

Ապրիլի 15-19-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը Կոտայքի մարզում էր:

ԱԻՆ մասնագետները քաղաքացիական պաշտպանության ոլորտում մեթոդական օժանդակություն են ցուցաբերել Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին, Հրազդան, Աբովյան, Ծաղկաձոր, Չարենցավան, Եղվարդ, Բյուրեղավան, Ակունք, Ջրվեժ և Մեղրաձոր համայնքների բնակիչներին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Քաղաքացիական պաշտպանության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տարհանման պլանները, ոլորտը կարգավորող այլ փաստաթղթեր, տարհանման մարմինների և գործունեության կայունության բարձրացման հանձնաժողովների գործունեությունը:

Միջոցառման մասնակիցները միակարծիք էին այն հարցում, որ բնակավայրերին անհրաժեշտ է վերը նշված պլաններից տրամադրել քաղվածքներ, ինչը թույլ կտա քաղպաշտպանության ոլորտում նրանց գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ:

Ապրիլի 19-ին միջոցառման ողջ ընթացքը ներկայացվել է մարզի քաղպաշտպանության պետ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Նույն շարքից