Միջազգային 

Ուկրաինան հրաժարվեց ԱՊՀ-ն նախագահելուց

Ուկրաինայի կառավարությունը չեղյալ է հայտարարել 2014 թվականին ԱՊՀ-ում հանրապետության նախագահությունն ապահովելու վերաբերյալ իր կարգադրությունը: Հունիսի 13-ին հաղորդել է երկրի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

 

«Ուժը կորցրած ճանաչել «2014 թվականին ԱՊՀ-ում հանրապետության նախագահությունն ապահովելու մասին» կառավարության հունվարի 9-ի կարգադրությունը»,-ասված Է փաստաթղթում:

 

Մայիսի վերջին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել էր ԱՊՀ-ից երկրի դուրս գալու և կազմակերպությունում իր նախագահությունը դադարեցնելու գործընթաց սկսել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից