Միջազգային 

Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

ՀՀ ԱԳ նախարարությունում հունիսի 12-ին Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ:  Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական կողմինը` Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիան: 

 

 

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-վրացական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը:  

 

Նույն շարքից