Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի վարչակազմի ղեկավար, գործարար Իգոր Կոլոմոյսկին առաջարկել Է սկսել Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով 1920 կիլոմետր երկարությամբ և շուրջ 100 միլիոն եվրո արժողությամբ ամրացված պարսպի կառուցումը:
Դնեպրոպետրովսկի մարզային պետվարչակազմի ղեկավարի տեղակալ Գենադի Կորբանը արգելապատնեշի կառուցման նախագիծը հանձնել է Ուկրաինայի նախագահի վարչակազմին:
Խոսքը վերաբերում Է վեց ամսվա ընթացքում փշալարով մեծ ամրության պողպատից հոծ մետաղական ցանկապատի կառուցմանը, որով Էլեկտրական հոսանք կանցնի:
Պարսպի կառուցումը նախատեսված Է Դոնեցկի, Խարկովի և Լուգանսկի մարզերի տարածքում: Նախագիծը ենթադրվում է ֆինանսավորել բարեգործական հիմնադրամների հաշվին:
Հունիսի 13-ին Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Պավել Շիշոլինը խոստովանել է, որ Ուկրաինիան չի վերահսկում Ռուսաստանի հետ իր սահմանի 184 կիլոմետրը:
«Ինձ՝ որպես մասնագետի համար ցավալի Է այս մասին ասել, բայց այսօր 2200 կիլոմետր պետական սահմանի 184 կիլոմետրն Ուկրաինա չի վերահսկում»,- ասել Է Շիշոլինն ուկրաինական «Գլավկոմ» ինտերնետ-հրատարակությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ փաստորեն սահմանի գծից մինչև Լուգանսկ և Դոնեցկ քաղաքներն ընկած տարածքը նույնպես չի հսկվում: