Իրաքյան Քրդստանի անվտանգության նախարարի հանդեպ մահափորձ է կատարվել: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 12-ին, Քիրքուք քաղաքում: Ահաբեկչության արդյունքում մեկ մարդ է զոհվել, սակայն նախարարը ահաբեկչության պահին այդտեղ չի եղել: Նա վերահսկում է քրդական «պեշմերգ» կոչվող ուժերը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «պեշմերգն» իր հսկողության տակ էր վերցրել Քիրքուք քաղաքը` կառավարական ուժերի այնտեղից հեռնալուց հետո: Քիրքուքը գտնվում է Բաղդադից 250 կմ հեռավորության վրա:
Հունիսի 12-ին ԴԱԻՇ խմբավորումը հայտարարել է, որ նախատեսում է ուժերն ուղղել Բաղդադի վրա: Հունիսի 10-ին այն հսկողություն է հաստատել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի` Մոսուլի վրա: Ավելի քան 500 հազար բնակիչներ հեռացել են այնտեղից: