IT 

Apple-ի գովազդային նոր մարտավարությունը

analitik.am

Apple ընկերությունը երբեք չի եղել գովազդային գործակալություն, սակայն iOS օպերացիոն համակարգի զարգացումը ստիպել է ընկերությանը թողարկել սեփական iAd ծառայությունը, որի շնորհիվ օգտատերերը կարող են հետևել գովազդին հավելվածներում, ինչպես նաև iTunes Radio-ի եթերում։ Բացի այդ, գովազդային ծառայությունը կարող է սկսել արձագանքել օգտատերերի տրամադրությանը, հայտնում է iphones.ru-ն։

 

ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքանիշների բյուրոն բացահայտել է Apple-ի նոր արտոնագրի գաղտնիքը, որը նկարագրում է օգտատիրոջը գովազդ ցուցադրելու գործընթացը՝ հիմնված նրա տրամադրության վրա։

 

Սարքը հարցեր չի տա օգտատիրոջն ընթացիկ իրավիճակի մասին։ Դրա փոխարեն այն ուշադիր կգրանցի սարքից օգտվողի գործողությունները։ Հաշվի է առնվում լսած երաժշտությունը, օգտագործվող հավելվածները, ակտիվությունը սոցկայքերում և այլ գործողություններ։ Ստացված տեղեկությունների հիման վրա կստեղծվի օգտատիրոջ տրամադրության էջը։

 

Համաձայն ստացված տվյալների՝ գովազդատուն կարող է ցուցադրել կոնկրետ գովազդ՝ ուղղորդվելով օգտատիրոջ տրամադրությամբ։

Նույն շարքից