Եվրահանձնաժողովը ԵՄ-ի գազի հարցերի Համակարգող խմբի արտակարգ հանդիպում է գումարում Եվրահանձնաժողովի միջնորդությամբ գազի շուրջ Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների ձախողման կապակցությամբ: Հունիսի 16-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է եվրոպական հաստատություններից մեկի մի աղբյուր:
«Գազպրոմը» հունիսի 16-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ից սահմանել է «Նաֆտոգազ Ուկրաինի»-ի համար գազի մատակարարումների կանխավճարի ռեժիմ: «Որոշումն ընդունվել Է «Նաֆտոգազ Ուկրաինի»-ի խորոնիկական չվճարումների պատճառով: Մատակարարված ռուսական գազի դիմաց ընկերության ժամկետանց պարտքը կազմում Է 4,458 միլիարդ դոլար. 1,451 միլիարդ դոլարը՝ 2013 թվականի նոյեմբեր - դեկտեմբերի համար և 3,007 միլիարդ դոլարը՝ 2014 թվականի ապրիլ – մայիսի համար»,- ասված է ռուսական հոլդինգի հաղորդագրության մեջ:
Հունիսի 12-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել Էր, որ ռուսական հոլդինգը պետք Է պարտքի մարման հաշվին Ուկրաինայի «Նավֆտոգազ» պետական ընկերությունից ստանա 1,95 միլիարդ դոլար մինչև հունիսի 16-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ը, հակառակ դեպքում Ուկրաինային գազի մատակարարումների նկատմամբ կսահմանվի կանխավճարի ռեժիմ: Հունիսի 14-ին և 15-ին կայացած բանակցությունների արդյունքում այս դիրքորոշումը մնացել Է անփոփոխ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: