Միջազգային 

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ինքն այլևս խոսելու բան չունի Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ինքն այլևս  խոսելու բան չունի Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ, որը հունիսի 14-ին, գալով Կիևում արմատականների հարձակմանը ենթարկված ՌԴ-ի դեսպանատան  մոտ, ամբոխի խրախուսական գոռոցների ներքո անպարկեշտ արտահայտություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:


Ավելի վաղ Լավրովն արդեն հայտարարել Էր, որ Դեշչիցան անցել Է պարկեշտության սահմանը:


«Երեկ ես ամեն ինչ ասել եմ նրա պահվածքի կապակցությամբ: Ես նրա հետ այլևս խոսելու բան չունեմ, և այլևս չեմ պատրաստվում նրա հետ շփվել»,-ասել Է Ռուսաստանի նախարարը՝ մամուլի ասուլիսում ամփոփելով Բելառուսի իր պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից