Միջազգային 

Իրաքում առևանգված թուրք դիվանագետները պետք է անհապաղ ազատ արձակվեն. Ռասմուսեն

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Իրաքում իսլամիստների կողմից առևանգված 49 թուրք դիվանագետները պետք է արագ կարգով ազատ արձակվեն:

 

«Մենք խորապեսանհանգստացած ենք Իրաքի իրավիճակի առնչությամբ և քննադատում ենք այդ հարձակումը։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել առևանգվածներին և ցանկանում ենք տեսնել նրանց հայրենիք վերադարձած։ Ոչինչ չի կարող արդարացնել այդ հանցագործությունը: 60 տարվա ընթացքում Թուրքիան մեր հիմնական դաշնակիցներից է։ Մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, որոնք կլինեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող անտեսել անվտանգության հարցերը, մեր քաղաքացիների անվտանգությունը՝ հատկապես հաշվի առնելով վերջին ամիսների իրադարձությունները»,- ասել է Ռասմուսենը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն և Թուրքիան կշարունակեն դիվանագետների առևանգման վերաբերյալ խորհրդակցությունները։

Նույն շարքից