Միջազգային 

Սիրիական օդուժը շարունակում է ռմբակոծել Հալեպի գյուղերը

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հոմսի Ում Շարշուհ գյուղի և մերձակա ագարակների վրա՝ ոչնչացնելով այնտեղ գտնվող զինյալներին:


Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը նաև հարձակվել է Հոմսի Թադլու, Ռուսթան, Քիսին, Ղաջր, Օմարիա և այլ գյուղերի զինյալների հավաքատեղիների վրա՝ լուրջ վնասներ պատճառելով նրանց: Բախումները զինյալների դեմ շարունակվում են նաև Հալեպի Խան ալ Ասլ, Շեյխ Սայիդ, Բանի Զեյդ, Քուիրս գյուղերում, որտեղ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

Նույն շարքից