Իրանի իշխանությունները հրաժարվել են համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ Իրաքում ստեղծված ճգնաժամային իրադրությունը կարգավորելու հարցում։ Իսլամական պետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, կոնտր- ծովակալ Ալի Շամհանին հերքել է արևմտյան ԶԼՄ-ների տարածած լուրը, ըստ որի Թեհրանն ու Վաշինգտոնը պատրաստ են համագործակցել։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը՝ «Ֆարս» գործակալությանը հղումով, պաշտոնյան մասնավորապես ասել է, որ Իրանը կքննարկի Իրաքին օգնություն տրամադրելու հարցը միայն այն դեպքում, երբ պաշտոնապես հարցում ստանա Բաղդադից։