Միջազգային 

Բրյուսելը Կիևի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կստորագրի հունիսի 27-ին

ԵՄ-ն Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կստորագրի հունիսի 27-ին:

 

 

Տեխնիկական պատրաստվածությունն Ուկրաինայի հետ համաձայնագրի ստորագրման համար մոտ ապագայում կավարտվի. ասված է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

 

Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հայտարարել էր, որ չպետք է ձգձգել փաստաթղթի տնտեսական մասի ստորագրումը և առաջարկել էր այն ստորագրել անմիջապես իր երդմնակալությունից հետո։

 

Ուկրաինան համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել էր մարտի 21-ին։

 

Նույն շարքից