Միջազգային 

Թուրքերը Հայոց ցեղասպանության դեմ պայքարը «հայրենիքի պաշտպանություն» են համարում

Թուրքիայի «Հանրապետության կանանց միություն» կառույցի նախաձեռնությամբ Իզմիր նահանգի Բուջա քաղաքում տեղի է ունեցել հասարակական կազմակերպությունների և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (ԺՀԿ) ու «Աշխատավորական» կուսակցությունների ներկայացուցիչների հավաքը, որի անդամները որոշել են միավորվել և միասնաբար պայքարել Հայոց ցեղասպանության իրողության դեմ, ինչը նրանք «կեղծիք» են անվանել: Այս մասինհայտնում է ulusalkanal.com լրատվական կայքը:


Թուրք հանրապետական կանանց միության առաջնորդ Ջանան Արըթմանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «իմպերիալիստական ստի դեմ պայքարել` նշանակում է պաշտպանել հայրենիքը»:


Արըթմանն իր խոսքում անդրադարձել է «Աշխատավորական կուսակցության» առաջնորդ Դողու Փերինչեքի նկատմամբ Մարդու իրավունքների դատարանի ընդունած վճիռը, որով արդարացվում էր նրա կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը` հավասարեցվելով անհատի խոսքի ազատության իրավունքին: Արըթմանը ՄԻԵԴ որոշումը ներկայացրել է այնպես, իբրև եվրոպական դատարանը հերքում է Հայոց ցեղասպանության փաստը:


Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել է ՄԻԵԴ որոշումը: Ենթադրվում է, որ ՄԻԵԴ գլխավոր խորհուրդը բողոքը կքննարկի մինչև այս տարեվերջ:

 

Նույն շարքից