Միջազգային 

Կառաջարկվի վերջ դնել կրակոցներին՝ որպես խաղաղության ծրագրի սկիզբ. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պարաշենկոն հայտարարել է, որ «այսօրվանից կսկի գործել խաղաղության ծրագիրը», հայտնում է  ИТАР-ТАСС-ը:

 

 

«Կառաջարկվի վերջ դնել կրակոցներին՝ որպես խաղաղության ծրագրի սկիզբ: Ես հուսով եմ, որ դա տեղի կունենա այս շաբաթվա մեջ», — ասել է նա՝  Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունում հրավիրված նիստի ժամանակ:

 

Նախագահը նաև նշել է, որ երկրին հարկավոր չէ այլևս ներքաշվել  «քաշքշուքային բանակցային գործընթացներին»:

 

Բացի այդ Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է, որ ՈՒկրաինայի հարավ-արևելյան շրջաններում ռազմական գործողություններին վերջ դնելը հնարավոր կլինի միայն Ուկրաինայի սահմանում վերահսկողություն հաստատելուց հետո: 

Նույն շարքից