Միջազգային 

ՀԱՊԿ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդն անհրաժեշտ Է համարել կասեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու փորձերը

ՀԱՊԿ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդն անհրաժեշտ Է համարել կասեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու փորձերը և որպես առաջնային ուղղություն Է նշել Շանհայի համագործակցության կազմակերպության և Չինաստանի հետ համագործակցության ամրապնդումը: Այդ մասին հունիսի 16-ին Մոսկվայում հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:


«Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից նպատակահարմար Է համարվել կասեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության կարգավորման փորձերը, հանձնարարվել Է ԵԱՀԿ-ի հետ փոխգործակցության հետագա զարգացման ուղեգիծը»,-ասել Է Բորդյուժան Պետդումայում՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը:


Նա հիշեցրել Է, որ վերջերս Մոսկվայում տեղի են ունեցել ՀԱՊԿ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի նիստերը:


Բորդյուժայի խոսքով՝ որպես առաջնային ուղղություն Է նշվել համագործակցությունը ՇՀԿ-ի հետ և երկկողմ ձևաչափով գործակցությունը Չինաստանի հետ: «Նշվել Է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ-ի քաղաքական գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Հատուկ ջանքերի են արժանի Իրանի հետ հարաբերությունների զարգացումը, որի ազդեցությունը տարածաշրջանում անվիճելի Է, հատկապես Աֆղանստանի գործոնի հաշվառմամբ»,-ասել Է Բորդյուժան:


«Կանոնադրային մարմինների կայացած նիստերի արդյունքները խոսում են այն մասին, որ կազմակերպության պետություններում առկա Է հիմնախնդիրների հավաքական հաղթահարման ընդհանուր ըմբռնումն ու հաստակամությունը, ինչը թելադրված Է չափազանց բարդ միջազգային իրադրությամբ: Դրա առանձնահատկությունը դարձել Է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների նկատմամբ գործադրվող հզոր տնտեսական, քաղաքական ու տեղեկատվական ճնշումը: Գործնականում չեն քողարկվում դրանց ռազմավակական նպատակները, ինչը ենթադրում Է հետխորհրդային տարածքի հետագա ապակայունացում»,-նշել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից