Միջազգային 

ԵՄ-Ուկրաինա հանդիպմանը կքննարկվի ԵՄ-ից գազ ներկրելու հարցը

Ուկրաինական պատվիրակությունը հունիսի 17-ին կմեկնի Բրյուսել` քննարկելու ԵՄ-ից Ուկրաինա ներկրվելիք գազի գինը: Այդ մասին հայտնել է ընկերության տնօրեն Անդրեյ Կոբոլևը: Ընկերության ղեկավարի խոսքով` ԵՄ-ն Կիևին առաջարկում է բնական գազ անհամամետ ցածր գներով: 1000 խմ գազի դիմաց ԵՄ-ն պահանջում է 320 դոլար, սա ավելի էժան է, քան ռուսական գազը:

 

Ուկրաինայում վստահ են, որ այս կերպ երկրի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից անհամեմատ կթուլանա: Ըստ Կոբոլևի, Կիևի հետ համագործակցության ցանկություն են հայտնել միանգամից մի քանի խոշոր ընկերություններ:

 

«Առաջարկությունները բազմաթիվ են, սակայն սակագինն անփոփոխ է»,- ասել է Կոբոլևը:

 

Նույն շարքից