Միջազգային 

Եվրամիությունն Ուկրաինային 500 միլիոն եվրո Է տրամադրել

Եվրահանձնաժողովն Ուկրաինային տրամադրել Է 500 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնություն: Այս մասին հունիսի 17-ին հայտարարել է Եվրահանձնաժողովը:

 

«Եվրահանձնաժողովը Եվրամիության անունից այսօր 500 միլիոն եվրո Է տրամադրել Ուկրաինային: Դա փոխառության առաջին մասնաբաժինն Է երկրի համար մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի շրջանակներում»,- նշել են Եվրամիության ղեկավար ինստիտուտում:  

 

Ինչպես ճշտել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սայմոն Օ'Քոնորը, այդ միջոցներն Ուկրաինային են տրամադրվել որպես օգնություն պետական բյոււջեի հաշվեկշռի օժանդակման համար, ուստի Ուկրաինայի իշխանությունն ինքը պետք է որոշի, թե օպերատիվ կերպով ինչ կարիքների դրանք ուղղորդի, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը Բրյուսելից:

 

Նույն շարքից