Միջազգային 

Հեռանկարում Ադրբեջանը կարող Է միանալ Եվրասիական տնտեսական միությանը. Լավրով

Հեռանկարում Ադրբեջանը կարող Է միանալ Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանը: Այդ մասին «Ռոսիյսկայա բիզնես գազետաե-ին ին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունաևը:


«Եվրասիական տնտեսական միությունը ռազմավարական նախագիծ Է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առումով: Ուստի ԵՏՄ-ին կամ Մաքսային միությանը Ադրբեջանի միանալը միանգամայն իրատեսական հեռանկար Է, ես չԷի բացառի իրադարձությունների նման զարգացումըե,- ասել Է նախարարը:


Նա ընդգծել Է, որ Ադրբեջանը Ռուսաստանի վաղեմի և հուսալի գործընկերն Է, գրում Է թերթը:


Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: ԵՏՄ-ի ստեղծումը մինչ այժմ գոյություն ունեցող Մաքսային միության մասնակից երկրներին հասցնում Է ինտեգրացման ավելի բարձր մակարդակի: Այդպիսով, ավարտվում Է ԱՊՀ-ի տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն:


Ինչպես արդեն հաղորդվել Է, հունիսի 17-ին մեկնարկում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցն Ադրբեջան: Այցի ծրագիրը բանակցություններ է նախատեսում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ և հանդիպում հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սա ընթացիկ տարում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների արդեն չորրորդ հանդիպումն է:


Ինչպես նշել են ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտում, հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հանգուցային հարցերը:



«Ուշադրություն կդարձվի Կասպիական պրոբլեմատիկային Աստրախանում կասպիական չորրորդ գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում: Բանակցությունների օրակարգում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը՝ ստեղծված իրադրության ապաշրջափակման անհրաժեշտության և կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու շեշտադրմամբե,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընգծել են, որ Մոսկվան Բաքվին համարում է իր կարևոր ռազմավարական գործընկերն Անդրկովկասում և կասպիական տարածաշրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից