Միջազգային 

Հալեպում հայուհի է զոհվել

Հալեպի Սեբիլ թաղամասում հունիսի 16-ին պայթած հրասանդի բեկորներիից հայուհի է զոհվել: Զոհվածը 1942թ. ծնված Սեդա Բասմաջյանն է: Նրա հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հունիսի 17-ին` Հայ Առաքելական ս. Աստվածածին եկեղեցում:



Վերջին երկու ամսվա ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Մասնավորապես, հունիսի առաջին օրերից սկսած Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատթարացել է: Ահաբեկիչ խմբավորումների կողմից, որոնց կարևոր մասն են կազմում թուրք կամ թուրքամետ արմատական ահաբեկչական խմբերը, տարբեր տեսակի հրթիռներ և հրասանդներ են տեղացել  խաղաղ բնակչության վրա: Հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները մարդկային վնասներից բացի, սարսափելի նյութական վնասներ են պատճառել: Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակ են դարձել, իսկ հարյուրավորները նորոգման կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետալի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել:

Նույն շարքից