IT 

Microsoft-ի նոր գլխավոր տնօրեն կդառնա Սաթյա Նադելլան

analitik.am

Microsoft կորպորացիայի նոր գլխավոր տնօրեն կդառնա հնդկական ծագումով ամերիկացի Սաթյա Նադելլան, ով ներկայում զբաղեցնում է ընկերության գործադիր փոխնախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Նադելլան ընկերություն է եկել 1992 թվականին և այժմ գլխավորում է «ամպային» և կորպորատիվ ծառայությունների ստորաբաժանումը:

Անցած տարվա օգոստոսին ներկայիս ղեկավար Սթիվ Բալմերը հայտարարեց տարվա ընթացքում հեռանալու որոշման մասին: Նա իր որոշումը բացատրել էր նրանով, որ ավելի լավ է ընկերությունը նոր փուլ թևակոխի նոր առաջնորդով, ով կարագացնի փոփոխությունները: 

Գործակալության տվյալներով՝ Microsoft-ում կնշանակվի նաև տնօրենների խորհրդի նոր նախագահ: Ինչպես սպասվում է, այդ պաշտոնում Բիլ Գեյթսին կփոխարինի տնօրեններից մեկը՝ Ջոն Թոմփսոնը: Այնուհանդերձ, հեռանալուց հետո Գեյթսը կշարունակի ակտիվ դեր խաղալ ընկերության ճակատագրում՝ հայտնում է գործակալությունը:

Նույն շարքից